Դեկտեմբերի 9-10-ին ԱՄՆ Արևելյան թեմի Հայ Եկեղեցու Երիտասարդական Միության (ՀԵԵՄ)-ի Կենտրոնական խորհուրդը այցելեց Չիկագոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդներին՝ որպես այս տարվա վերջին հանդիպում:
Խորհրդին միացավ 2024 թվականի Չիկագոյի Գլխավոր ասամբլեայի և Սպորտի հանգստյան օրերի կոմիտեն, քանի որ խումբը պետք է վերանայեր 2024 թվականի մայիսի 24-27-ը հանգստյան օրերին կայանալիք միջոցառումների ծրագիրը:

Շաբաթ օրվա նիստի ընթացքում Խորհուրդը շարունակեց պլանավորել առաջիկա ազգային-կրթական-հոգևոր ծրագրերը։
Կիրակի Կենտրոնական Խորհուրդը մասնակցեց Սուրբ Պատարագին, որ մատուցեց Արժ. Սահակ քահանա Քաշյանը։ Հավարտ Պատարագի, անցկացվեց տոնական միջոցառում, որ կազմակերպել էր տեղի երիտմիությունը՝ ACYOA Senior-ը։