Դեկտեմբերի 14-ին  ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդներն այցելեցին «Արարատ» տարեցների հոգեկան խնամքի կենտրոն։ Տարեցների համար նրանք նվերներ էին պատրաստել։

Այնուհետև երիտասարդները կենտրոնի բնակիչների հետ «Արարատ» տան մատուռում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի։