ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի երիտասարդներն անցյալ ուրբաթ տարածաշրջանային հանդիպում  անցկացրին Երիտասարդաց միությունների կենտրոնական խորհրդի և մի քանի ACYO-ների մակարդակով։

Աշխատանքն ընթացավ թիմերով, ինչը հնարավորություն ընձեռեց ավելին իմանալ միմյանց մասին, ինչպես նաև, թե ինչ են արել մյուս ACYO-ները անցյալ տարվա ընթացքում։

Հանդիպումը նաև տեղեկատվական առումով էր օգտակար երիտմիությունների անդամների համար։