ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում շարունակվում են Մեծ Պահքի կիրակիներին նվիրված երիտասարդական քննարկումները։
Փետրվարի 25-ին ՀԵՀԵՄ գրասենյակում անցկացվեց երկրորդ՝ «Անառակի կիրակի»-ին նվիրված քննարկումը, որը վարեց ՀԵՀեՄ հոգևոր տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը: Քննարկմանը ներկա էր նաև Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երիտմիության հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Արսեն քահանա Սարոյանը: