• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Անցկացվեց 4-րդ հանդիպումը Ախուրյան համայնքի երիտասարդների հետ

«Կամուրջ` երիտասարդ-համայնք համատեքստում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Շիրակի թեմ։ի երիտասարդաց միության չորրորդ հանդիպումը Ախուրյան համայնքի երիտասարդների հետ

«Կամուրջ` երիտասարդ-համայնք համատեքստում» ծրագրի հիմնական նպատակն է խթանել Շիրակի մարզի 8 համայնքների երիտասարդների մասնակցությունը համայնքում որոշումների կայացմանը, ինչպես նաև իրենց համայնքներում առկա խնդիրների բարձրաձայնմանը, միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը:

Համայնքային չորրորդ հանդիպման շրջանակներում երիտասարդների հետ խոսվեց քաղաքացիական կրթության կարևորության մասին, ինտերակտիվ խաղերի, անհատական և խմբային աշխատանքների միջոցով անդրադարձանք առաջնորդությանը, կամավորությանն ու երիտասարդական աշխատանքին, երիտասարդների հետ միասին քարտեզագրեցինք համայնքային խնդիրները։

Ծրագիրն իրականացվում է ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ՝ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի և Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության համագործակցությամբ։

 

աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100090035702122