«Կամուրջ` երիտասարդ-համայնք համատեքստում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Շիրակի թեմի երիտմիության համայնքային հինգերորդ հանդիպումը Շիրակի մարզի Ամասիա համայնքի երիտասարդների հետ։

«Կամուրջ` երիտասարդ-համայնք համատեքստում» ծրագրի հիմնական նպատակն է խթանել Շիրակի մարզի 8 համայնքների երիտասարդների մասնակցությունը համայնքում որոշումների կայացմանը, ինչպես նաև իրենց համայնքներում առկա խնդիրների բարձրաձայնմանը, միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը:

Համայնքային հինգերորդ հանդիպման շրջանակներում երիտասարդների հետ խոսվեց քաղաքացիական կրթության կարևորության մասին, ինտերակտիվ խաղերի, անհատական և խմբային աշխատանքների միջոցով անդրադարձանք առաջնորդությանը, կամավորությանն ու երիտասարդական աշխատանքին, երիտասարդների հետ միասին քարտեզագրեցինք համայնքային խնդիրները։

Ծրագիրն իրականացվում է ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ՝ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի և Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության համագործակցությամբ։

 

աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100090035702122