Նախագահությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, կայացավ թեմական երիտասարդաց միությունների հերթական Ատենապետաց ժողովը:
Քննարկվեցին երիտասարդաց միության կանոնադրությունը, առաջիկա անելիքները, տարեվերջյան ծրագրերը և երիտասարդաց միությունների 2025 թ․ գործունեությունը:
Առաջնորդը կարևորեց միությունների ներկայիս գործունեությունը՝ նշելով. «Առաջին ծիծեռնակը լինելու պատիվը և դժվարությունը ձեզ վրա վերցրեք, որպեսզի ձեզանից հետո եկողների համար էլ ավելի լավ լինի»:
Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց Թեմակալ Առաջնորդին, միությունների կողքին մշտապես լինելու, ոգևորելու և բոլոր ծրագրերի իրականացմանը նեցուկ լինելու համար: