• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Անցկացվեց «Աստծո կամքը» ՀԵՀԵՄ դասընթացի չորրորդ հանդիպումը

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում շարունակվում է «Աստծո կամքը» 7-շաբաթյա քննարկումների շարքը՝ ցերեկային և երեկոյան խմբերի ձևաչափով։

Ապրիլի 25-ի հանդիպման թեման էր «Աստվածաշունչը և մարդկային տկարությունները»։
Դասընթացը վարեցին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը և տեսչի օգնական Բարեշնորհ Արման սարկավագ Սարգսյանը։
Անդրադարձ եղավ առաքինություններին՝ որպես Սուրբ Հոգու շնորհների, մարդկային տկարությունները առաքինություններով փոխարինելուն և սուրբգրային օրինակներով դրան հասնելու ուղիներին։

«Աստծո կամքը» դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: