Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում շարունակվում է «Աստծո կամքը» 7-շաբաթյա քննարկումների շարքը երկրորդ հոսքի համար։

Հուլիսի 11-ի հանդիպման թեման էր «Աստվածաշունչը և գուշակությունները»։
Անդրադարձ եղավ երազներին, տեսիլքներին, գուշակություններին, գրբացությանը և նմանատիպ այլ երևույթներին՝ Սուրբ Գրքի և քրիստոնեական արժեհամակարգի լույսի ներքո։

«Աստծո կամքը» դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։