Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում շարունակվում է «Աստծո կամքը» 7-շաբաթյա քննարկումների շարքը։
Ապրիլի 11-ի հանդիպման թեման էր «Աստվածաշունչը և կենսաբարոյագիտությունը»։
Դասընթացը վարեցին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը և տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը։ Անդրադարձ եղավ բարոյագիտությանն ու էթիկային առնչվող այնպիսի հարցերի, ինչպիսիք են էֆթանազիան, արտամարմնային բեղմնավորումը, արհեստական բեղմնավորումը, հղիության արհեստական ընդհատումը և Եկեղեցու մոտեցմանը այդ հարցերին։
Դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։
«Աստծո կամքը» դասընթացի այսօրվա հանդիպումը ևս մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։
ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: