• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Անցկացվեց «Աստծո կամքը» ՀԵՀԵՄ դասընթացի երրրորդ հանդիպումը

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում շարունակվում է «Աստծո կամքը» 7-շաբաթյա քննարկումների շարքը՝ ցերեկային և երեկոյան խմբերով։

Ապրիլի 18-ի հանդիպման թեման էր «Աստվածաշունչը և կին-տղամարդ հավասարությունը»։
Դասընթացը վարեցին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը և տեսչի օգնական Բարեշնորհ Արման սարկավագ Սարգսյանը։
Անդրադարձ եղավ ընտանիքում կին և տղամարդ հարաբերություններին, կին և ամուսին ընտրելու չափանիշներին, ամուսնական հարաբերություններում հոգևոր ու մարմնավոր փորձությունների հաղթահարմանը, ընտանիքին՝ որպես Աստծուն ծառայելու ձևերից մեկը։

«Աստծո կամքը» դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: