Մայիսի 23-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում անցկացվեց «Աստծո կամքը» 7-շաբաթյա դասընթացի վերջին բանախոսությունը, որի թեման էր «Աստվածաշունչը և Եկեղեցին»։
Բանախոսներն էին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը և ՀԵՀԵՄ տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը։
Անդրադարձ եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի և նրա աշակերտների կողմից հիմնված Եկեղեցու առաքելությանը, նվիրապետական աստիճաններին, առաքյալներ-աշակերտներ-հայրեր-վարդապետներ դասակարգումների միջև նմանություններին և տարբերություններին, սրբերին և արդի աշխարհում Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին։
«Աստծո կամքը» դասընթացը մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։
Դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
Դասընթացը լինելու է շարունակական։
ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցի առաքելությունն է համախմբել աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդությանը։