Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում հունիսի 4-ին անցկացվեց «Աստվածաշնչյան բանալիներ» դասընթացը հերթական հոսքի համար։ Դասընթացին միացան նոր երիտասարդներ։

Դասընթացի նպատակն է երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքով՝ Աստվածաշնչից ճիշտ օգտվելու և այն ամենօրյա ընթերցման գիրք դարձնելու համար։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության հետ համագործակցությամբ դասընթացի մասնակիցներին նվիրվեց Աստվածաշնչի «Նոր Էջմիածին» հրատարակության մեկական օրինակ։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցի առաքելությունն է համախմբել աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդությանը։