Օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և առաջնորդությամբ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր երիտասարդակենտրոն գործունեությունը:

Գրասենյակի հերթական նախագիծը դեկտեմբերի 5-9-ը անցկացված «Երիտասարդ աշխատողների վերապատրաստում» մասնագիտական դասընթացն էր երիտասարդ առաջնորդների համար։

Դասընթացին մասնակցում էին շուրջ 40 թեմական երիտասարդներ, ինչպես նաև՝ հոգևոր պատասխանատուներ։

Ինտերակտիվ ձևաչափով և խմբային առաջադրանքներով անցկացված ծրագրի ընթացքում թեմական առաջնորդները սովորեցին խաղ-վարժությունների միջոցով բացահայտել թիմային կարողությունները, առաջնորդության հիմնական գործառույթները, համայնքային խնդիրներին համակարգված լուծումներ գտնելը, ինչպես նաև ծանոթացան անհրաժեշտ դասընթացավարական հմտություննեին։

Ավարտին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը շնորհակալագրեր հանձնեց դասընթացավարներին և վկայականներ՝ դասընթացի մասնակիցներին։