Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ օգոստոսի 4-ին, Հնաբերդ բնակավայրի Մշակույթի տանը կայացավ «Ես եմ, մի վախեցեք» խորագրով հոգևոր–ինտելեկտուալ մրցույթի ամառային փուլը:
Խաղի հարցերը «Գործք առաքելոց»գրքից էին։

Հարցեր հնչեցին նաև ՀՀ Ազգային հերոսների կյանքից և գործունեությունից:
Խաղին մասնակցում էին թիմեր Մասյացոտնի թեմի եկեղեցիների երիտասարդաց միություններից և կիրակնօրյա դպրոցներից:
Խաղի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով:
Հաջորդ խաղը վերաբերելու է Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված թղթին։ Այն կկայանա արդեն աշնանը: