Արագածոտնի թեմի «Սաղմոսավանքի» երիտասարդաց միության անդամները համայնքի երիտասարդների համար Աշտարակի Հայորդյաց տանը կազմակերպել էին «Նախնիների կանչը» ֆիլմի դիտում:

Ավարտին, հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ միասին երիտասարդները ֆիլմի քննարկում անցկացրին: