Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ, ԱՀԹ Երիտասարդաց միությունների համակարգող Արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ, հուլիսի 25-ին ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում անցկացվեց  «Համայնքը և Երիտասարդը» ՀԵՀԵՄ ծրագիրը: Ծրագրի դասընթացավարը ՀԵՀԵՄ ԿԳ փոխտնօրեն և ծրագրերի պատասխանատու, երիտասարդական աշխատանքի փորձագետ Անգելինա Ալեքսանյանն էր:

Դասընթացի նպատակն է թեմական երիտասարդական միությունների աշխատանքը դարձնել գրավիչ ու օգտակար տեղի երիտասարդի համար, որպեսզի վերջիններս սիրով միանան երիտմիության աշխատանքներին ու լինեն նախաձեռնող ու թեմը ակտիվացնող։

Ոչ ֆորմալ կրթական մեթոդով անցկացված դասընթացին ապահովվեց երիտասարդների մասնակցայնությունը՝ սեփական պատկերացումների և առկա ու հնարավոր խնդիրներին լուծումների առաջադրմամբ։

Ծրագիրն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, ճանաչողական և իմացական խաղերով։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: