Անցած կիրակի օրը ԱՄՆ Արևմտյան թեմի Տուջունգա քաղաքի Սրբոց Առաքելոց եկեղեցում անցկացվեց Հարավային Կալիֆորնիայի երիտմիությունների տարածաշրջանային հանդիպումը:
Եկեղեցու ՀԵԵՄ-ի կողմից հյուրասիրություն էր կազմակերպվել: Երեկոյան անցկացվեց խարույկ՝ երգերի ուղեկցությամբ։ Երիտասարդները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի շուրջ վերջին եղերական դեպքերի զոհերի հիշատակը։ Տեղի ունեցավ հոգևոր զրույց և քննարկում։
Հաջորդ տարածաշրջանային հանդիպումները նախատեսվում են անցկացնել՝ հոկտեմբերի 14-ին՝ Սիեթլում և հոկտեմբերի 15-ին՝ Լաս Վեգասում։