«Կամուրջ` երիտասարդ-համայնք համատեքստում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Շիրակի թեմի երիտասարդաց միության  երրորդ համայնքային հանդիպումը Իսահակյան եւ եւ Բագրավան համարնքների երիտասարդների հետ։

«Կամուրջ` երիտասարդ-համայնք համատեքստում» ծրագրի հիմնական նպատակն է խթանել Շիրակի մարզի 8 համայնքների երիտասարդների մասնակցությունը համայնքում որոշումների կայացմանը, ինչպես նաև իրենց համայնքներում առկա խնդիրների բարձրաձայնմանը, միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը:

Համայնքային երրորդ հանդիպման շրջանակներում երիտասարդների հետ խոսվեց քաղաքացիական կրթության կարևորության մասին, ինտերակտիվ խաղերի, անհատական և խմբային աշխատանքների միջոցով անդրադարձ եղավ առաջնորդությանը, կամավորությանն ու երիտասարդական աշխատանքին, երիտասարդների հետ միասին քարտեզագրվեցին համայնքային խնդիրները։

Դասընթացի ավարտին ծրագրի բնապահպանական բաղադրիչի շրջանակներում երիտասարդները մաքրեցին Բագրավանի Սուրբ Համբարձման մատուռի հարակից տարածքը։

Ծրագիրն իրականացվում է ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ՝ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի և Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության համագործակցությամբ։

 

աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100090035702122