Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում շարունակվում է «Աստծո կամքը» 7-շաբաթյա քննարկումների շարքը։
Հունիսի 27-ի հանդիպման թեման էր «Աստվածաշունչը և մարդկային տկարությունները»։

Սուրբ Գրքի և քրիստոնեական արժեհամակարգի լույսի ներքո քննարկվեցին մեղքին և սրբությանը, մարդկային փոխհարաբերություններում սեփական տկարությունները ճանաչելուն և դրանք հաղթահարելուն առնչվող հարցեր։

«Աստծո կամքը» դասընթացի նպատակը երիտասարդներին աստվածաշնչային պրակտիկ գիտելիքների փոխանցումն է, որը կօգնի նրանց գտնել իրենց համար կենսական նշանակության հարցերի պատասխանները։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցը համախմբում է աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդաց միություններին: