Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում հունիսի 18-ին անցկացվեց «Աստվածաշնչյան բանալիներ» դասընթացը։

Դասընթացի նպատակն է երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքով՝ Աստվածաշնչից ճիշտ օգտվելու և այն ամենօրյա ընթերցման գիրք դարձնելու համար։

Դասընթացի շրջանակներում երիտասարդներին բաշխվեցին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից ՀԵՀԵՄ գրասենյակին տրմադրված  Աստվածաշունչ մատյաններ։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցի առաքելությունն է համախմբել աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդությանը։