Օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Արագած և Շենավան համայնքների երիտասարդաց միությունները «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար, առաջնորդությամբ Արագածի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանի, մեկնեցին ուխտագնացության Գուգարաց թեմի սրբավայրեր՝ Քոբայր, Սանահին, Հաղպատ վանական համալիրներ:
Երիտասարդները միասնաբար աղոթեցին հայրենի երկրի անսասանության և խաղաղության համար: