Հունվարի 14-ին անցկացվեց Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության տարեսկզբյան առաջին առցանց հանդիպումը  թեմի հովվություններում գործող երիտասարդաց միությունների պատասխանատուների հետ։ Առցանց հանդիպմանը ներկա էին Գյումրիի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (Յոթ Վերք), Սուրբ Նշան, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների, ինչպես նաև՝ Ազատանի, Մարմաշենի և Ամասիայի հովվությունների երիտասարդաց միությունների պատասխանատուները:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին վերջին 2 շաբաթվա ընթացքում միությունների կողմից կատարված աշխատանքները, քննարկվեցին առաջիկա 2 շաբաթում ծրագրվող միջոցառումները։