Արցախի թեմական երիտասարդական ակտիվի ներկայացուցիչները, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, Վրթանես Սրբազանի օգնական Դավիթ ուրարակիր Փաշայանի ուղեկցությամբ նոյեմբերի 14–ին այցելեցին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակ։

Սա Արցախից բռնի տեղահանված թեմական ակտիվիստ երիտասարդների առաջին հանդիպումն էր։ Հայր Թովման հետաքրքրվեց նրանց խնդիրներով։ Տեղի ունեցավ հոգևոր ջերմ ու մտերմիկ զրույց։ Հանդիպումն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։