Հունիսի 27-ին և 28-ին տեղի ունեցան Ստեփանակերտի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հերթական հանդիպումները։
Հունիսի 27-ի հանդիպումը կազմակերպչական բնույթի էր։ Տեր Մատթեոս քհն. Դրավանցի օրհնությամբ, երիտասարդաց միության անդամներից ընտրվեց խորհուրդ՝ բաղկացած 5 անդամներից, որոնք ձեռնամուխ կլինեն կազմակերպել միության հետագա գործունեությանն առնչվող միջոցառումները։
Հունիսի 28-ի հանդիպմանը երիտմիության անդամ Աստղիկ Գրիգորյանը ներկայացրեց «Քանանացի կնոջ» առակի մեկնությունը՝ ըստ եկեղեցու հայրերի, անդրադառնալով կնոջ հավատքի համառությանն ու Քրիստոսի կողմից նրան անմիջապես չպատասխանելու հատվածներին։ Բարեշնորհ սարկավագները հավելեցին Աստղիկի խոսքն իրենց դիտարկումներով և մտքերով ամբողջացնելով թեման։