• Աբովյան 15/1
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Արցախի թեմի երիտմիությունում ատենապետ ընտրեցին

Սույն թվականի մարտի 7-ին և 8-ին տեղի ունեցան Ստեփանակերտի սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հերթական հանդիպումները։

Մարտի 7-ին Արժ. Տ. Մատթեոս քհն. Դրավանցի օրհնությամբ Երիտասարդաց միության ատենապետի ու փոխատենապետի պաշտոնները ստանձնեցին Սոֆյա Բաբայանը ու Աստղիկ Գրիգորյանը, որոնք միության անդամներից են։

Մարտի 8-ի հանդիպմանը շարունակվեցին աստվածաշնչյան ընթերցումներն ու դրանց մեկնությունները։ Օրվա քննարկման թեման էր «Հակոբի պատմությունը», իսկ բանախոսը՝ բրշ. Հովհաննես սրկ. Թորոսյանը։ Հաջորդ հանդիպման թեման լինելու է «Հովսեփի պատմությունը»։