Թբիլիսիում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը կազմակերպել է «Աշնանային ուսանողական գիտաժողով 2023» ամփոփիչ հանդիպումը։
Նոյեմբերի 10-ին կայացած միջոցառմանը ներկա էին բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ Թբիլիսիից, Սամցխե-Ջավախեթիից և Մառնեուլիից, հրավիրված հյուրեր։
Բանախոսությամբ հանդես եկավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու սարկավագ Գևորգ Ավետիսյանը, ով խոսեց «Պատարագ, պատարագից հետո» թեմայի շուրջ, համայնքում երիտասարդների կարևորության, դերի և նշանակության մասին։
Միջոցառումն իրականացվել է Jinishian Memorial Foundation հիմնադրամի աջակցությամբ «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2022-2023թթ.» ծրագրի շրջանակներում։