Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում շարունակվում է «Աստվածաշնչյան բանալիներ» դասընթացի անցկացումը։ Այս անգամ այն անցկացվեց երիտասարդական նոր խմբերի համար։
Դասընթացը վարեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը։

Դասընթացի նպատակն է երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքով՝ Աստվածաշնչից ճիշտ օգտվելու և այն ամենօրյա ընթերցման գիրք դարձնելու համար։
Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով։ Այն մեկնարկեց և ավարտվեց Տերունական աղոթքով։
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության հետ համագործակցությամբ դասընթացի մասնակիցներին նվիրվում է Աստվածաշնչի «Նոր Էջմիածին» հրատարակության մեկական օրինակ։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցի առաքելությունն է համախմբել աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդությանը։