Օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կայացավ թեմի հովվություններից ներս գործող երիտասարդաց միությունների հերթական Ատենապետաց ժողովը:
Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ներկայացրեց առաջիկա նպատակները և գործունեության հիմնական ուղղվածությունը: Պատասխանատուների հետ քննարկվեց առաջիկա ամիսների ընթացքում իրականացվելիք թեմական և համայնքային ծրագրերը: