• Աբովյան 15
  • Երկ. - Ուրբ.
    09:00 - 18:00

Ավետման տոնին Նոր Նորքի 1-ին զանգվածի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդներն այցելեցին ծննդատուն

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Նոր Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ  Արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը՝ երիտասարդաց միության անդամների հետ միասին, Ավետման տոնի առթիվ այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատուն։

Կատարվեց հղիների օրհնության կարգ, այնուհետև երիտասարդները ծննդատան շահառուներին և աշխատակիցներին փոխանցեցին հղիության արհեստական ընդհատման վտանգների, հոգևոր և մարմնավոր վնասների վերաբերյալ իրազեկող թերթոններ։
Տեր Հայրն իր խոսքում հորդորեց ակնածանքով և սրբությամբ մոտենալ որդեծնության պատվիրանին և չմերժել աստվածային պարգևը։

 

աղբյուր՝ https://www.facebook.com/SurbAstvacacinNorNorq