Մարտի 14-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի իրականացրած «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» (ԵՆՀ) ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության դահլիճում, Առաջնորդական Փոխանորդության Ախալքալաքի «Կարեպետ արքեպիսկոպոս Բագրատունի» և Ախալցխայի «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային կենտրոնների ակումբների միջև տեղի ունեցավ բանավեճ` «Համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում դեռահասների վրա» թեմայով, որին ներկա էր նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը։
Բանավեճն ավարտվեց Ախալցխայի թիմի հաղթանակով։ Խաղի ավարտին բանավեճի թիմերի մենթորներին ու անդամներին հանձնվեցին պատվոգրեր: