Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդարանում Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը հանդիպում ունեցավ թեմական երիտասարդների հետ «Հայ Առաքելական Եկեղեցու Երիտասարդական Հանձնաժողով» ձևավորելու նպատակով։ Այն պատասխանատու է լինելու տարվա ընթացքում կազմակերպվելիք կրոնական, մշակութային և հասարակական գործունեության վերաբերյալ քննարկումների համար։
Որոշվեց, որ փետրվարի 23-ին թեմում տեղի կունենա հատուկ ժամանցային միջոցառում թեմի բոլոր երիտասարդների համար։