Բրազիլիայի Հայ Եկեղեցու Երիտասարդական Միության կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվեց հավաք, որին ներկա էր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։
Սրբազան Հայրը բացելով ժողովը՝ իր խոսքում անդրադարձավ եկեղեցու կենսական դերին հայ համայնքի կյանքում, առավել ևս՝ երիտասարդների դերին։ Սրբազանը կարևորեց երիտասարդների ակտիվությունը թեմական կյանքում՝ խոստանալով, որ գալիք տարում ավելի շատ երիտասարդական միջոցառումներ կկազմակերպվեն։
Միջոցառումն ընդգրկում էր ազգային պարեր և թիմային խաղեր։