2019-ից ի վեր ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի երիտասարդական միավորման՝ ACYOA-ի Կենտրոնական խորհուրդն այցելում է թեմի ծխեր՝ աշխատելու ՝ ACYOA-ի տեղական երիտմիությունների հետ նոր նախաձեռնության միջոցով, որը կոչվում է Chapter Connections: Այս ծրագրի նպատակը ACYOA-ի ներկայիս բոլոր համայնքների հետ ավելի մեծ չափով հասանելիության ապահովումն է՝ տեղական Chapter Connections-ի ստեղծմամբ։

Յուրաքանչյուր Chapter Connection-ի նպատակն է զարգացնել հարաբերություններ՝ համագործակցելով տեղի հոգևոր հովվի և ACYOA-ի բաժնի ղեկավարության հետ, վերլուծել երիտասարդական ներուժի աճի հնարավորությունները և օգնել երիտասարդներին տեղում ծրագրեր իրականացնել:

Ստորև 2024 թվականի հունվար և փետրվար ամիսներին Chapter Connections-ի հանդիպումների ժամանակացույցն է․

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Վուսթեր). Շաբաթ, հունվարի 20

Սրբոց Նահատակաց եկեղեցի (Բեյսայդ, Նյու Յորք). Շաբաթ, հունվարի 27

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Ռիչմոնդ Հայթս). Շաբաթ, 10 Փետրուար

Յուրաքանչյուր Chapter Connection-ը կաշխատի տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 3-ը։