Նոյեմբերի 25-ին արցախցի նորապսակ զույգերի համար մեկնարկեց «Դրախտի ընտանիք» ծրագիրը, որի նպատակը քրիստոնեական արժեքներով ամրապնդելն է նորապսակ զույգերին` ձևավորելու «Դրախտի ընտանիքներ»:

Ծրագրի շահառուներն են Արցախից բռնի տեղահանված երիտասարդ ընտանիքները:

Այս նախաձեռնությունը համատեղում է 3 կարևոր բաղադրիչներ, որոնք կարող են ընտանիքների ամրության երաշխիք հանդիսանալ՝ հոգևոր, հոգեբանական ու սոցիալական:

«Դրախտի ընտանիք» ծրագրի շրջանակներում զույգերի հետ աշխատում են․

  • հոգևորականը,
  • հոգեբանը։

Զույգերը մասնակցում են նաև Սոցիալական մեդիա մարքեթինգի (ՍՄՄ) մասնագիտական հմտությունների դասընթացին, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին ստեղծել եկամտի աղբյուր և լուծել կենցաղային խնդիրները:

Ծրագիրն իրականացվում է Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում:

աղբյուր