«Երիտասարդական աշխատողի վերապատրաստման» երեք փուլից բաղկացած դասընթացի երկրորդ փուլի ավարտին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ Յունիսեֆ Հայաստան գրասենյակի հետ համագործակցությամբ անցկացվեց հանդիպում՝ «Կենդանի գրադարան» ձևաչափով:

Շիրակի Թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Գոհար Գալտագազյանը «Կենդանի գրադարան» ձևաչափով խոսեց «Եկեղեցին և երիտասարդական աշխատանքը» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին դասընթացին ներգրավված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ՔՀԿ-ների ու Հայաստանում գործող տարբեր երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ:

աղբյուր