Նոյեմբերի 11-ին, Շիրակի Թեմի Երիտասարդաց միությունը հանդիպում ունեցավ Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանի և երիտասարդների հետ։
Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Երիտասարդաց միությունը ակտիվ գործունեություն է ծավալում Գյումրիում և բազմաթիվ ծրագրեր են իրականացվել միության երիտասարդների կողմից։

Երիտասարդները հանդիպման ընթացքում կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին նաև իրենց կարիքները։
Հանդիպման ընթացքում Շիրակի Թեմի երիտմիության անդամները հանգամանալից ներկայացրեցին առաջիկա անելիքները, որոնք համատեղ ջանքերով պիտի կյանքի կոչվեն։