«Երիտասարդի տեղը եկեղեցում է»,- այս խոսքերով սկսեց համայնքի երիտասարդների հետ զրույցը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Սրբազան հայրը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, ներկայացրեց հետաքրքիր դրվագներ իր կյանքից, խոսեց եկեղեցի-երիտասարդ հարաբերությունների կարևորության, կյանքի, երջանկության բանաձևերի և այլ թեմաների մասին։
–Հայ Առաքելական եկեղեցու յուրաքանչյուր երիտասարդ պետք է նշանաբան ունենա Աստվածաշնչյան խոսքը. «Ի՜նչ լավ է, որ ես այստեղ եմ», — այս առանցքային խոսքերով եզրափակեց զրույցը Սրբազանը։
Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամների համար այս զրույցը եկեղեցու կյանքում իր առաքելության գիտակցման լավագույն խթանն էր։