Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի թեմական կենտրոնում՝ Լոնդոնում, նոյեմբերի 12-ին անցկացվեց ինտերակտիվ հանդիպում՝ թեմական առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի բարձր հովանու ներքո։
«Ի՞նչ է նշանակում լինել հայ 21-րդ դարում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Հրաչ Չիլինգիրյանը: Հանդիպմանը հիմնական մասնակիցները թեմական և համայնքային երիտասարդներն էին:
Քննարկմանը անդրադարձ եղավ ազգային ինքնությանը, տեղի ունեցավ մտքերի բաց փոխանակում:
Միջոցառումը երիտասարդների համար «Գինին և փիլիսոփայություն»շարունակական ծրագրի մի մասն էր, որը նախաձեռնել էր պարոն Չիլինգիրյանը մեկ տասնամյակ առաջ: Ծրագիրն այժմ շարունակվում է թեմական առաջնորդի հետ համագործակցությամբ, որի նպատակն է հարթակ տրամադրել երիտասարդներին՝ քննարկումների մեջ ներգրավվելու և ժամանակակից համատեքստում հայկական ինքնության տարբեր կողմերը բացահայտելու համար:
Այնուհետև անցկացված ժողովի ընթացքում ընտրվեցին ատենապետեր, փոխատենապետեր, Ֆինանսական ու տեղեկատվական մասի պատասխանատուներ։