Կիրակի՝ հոկտեմբերի 5-ին, ԱՄՆ Արևմտյան թեմի երիտասարդաց միության Լոս Անջելեսի մասնաճյուղը հյուրընկալեց Հարավային Կալիֆոռնիայի աշնանային տարածաշրջանային հանդիպումը, որը վարում էին Կենտրոնական խորհրդի նախագահ Քենդիս Կարասարկիսյանը և Սուրբ Հակոբ եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Հարությունը: Վերջինիս կողմից մատուցված Սուրբ Պատարագին մասնակցությունից հետո ՀԵԵՄ անդամները հավաքվեցին եկեղեցու գրադարանում՝ տարածաշրջանային հանդիպումն անցկացնելու համար:
Հանդիպումը սկսվեց մասնաճյուղերի զեկույցներով, որին հաջորդեց երիտասարդաց միությունների առաքելության վերաբերյալ քննարկումը:
Քննարկվեցին նաև Անջելեսում 2026 թվականի հունվարի 16-18-ը անցկացվելիք համաժողովի կազմակերպանն առնչվող հարցեր։

