Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ և թեմի ընդհանուր երիտասարդաց միության նախաձեռնությամբ՝ ՀԱԵ Շիրակի թեմի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում տեղի ունեցավ Շիրակի թեմի երիտասարդաց միության հանդիպումը Տավուշի թեմից Թովմաս ուրարակիր Առաքելյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարմաշենի Հովվության եկեղեցասեր երիտասարդաց միությունը։

«Երիտասարդը և եկեղեցին» խորագրով հանդիպմանը  երիտասարդները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները թեմայի շուրջ։ Երիտասարդները նաև նոր երգ սովորեցին։