Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ապրիլի 13-ին թեմական երիտասարդաց միությունների միջև կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ «Երիտասարդը ուժն է եկեղեցու» խորագրով:
Միջոցառման սկզբում Սրվազան Հայրն իր օրհնության և ողջույնի խոսքը փոխանցեց ներկաներին։
Խաղին մասնակցում էին թեմի 16 միություններից կազմված 7 թիմերի շուրջ 60 երիտասարդներ:
Թիմերը ընտրվել էին նախապես կազմակերպված վիճակահանությամբ։
Խաղ-մրցույթին հաղթող ճանաչվեց Շենավան և Արագած համայնքների թիմը:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաները: