Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) գրասենյակում հունիսի 25-ին ևս մեկ խումբ երիտասարդներ մասնակցեցին «Աստվածաշնչյան բանալիներ» ՀԵՀԵՄ դասընթացին։

Ծրագրի նպատակն է երիտասարդներին զինել անհրաժեշտ գիտելիքով՝ Աստվածաշնչից ճիշտ օգտվելու և այն ամենօրյա ընթերցման գիրք դարձնելու համար։

Դասընթացի շրջանակներում երիտասարդներին բաշխվեցին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից ՀԵՀԵՄ գրասենյակին տրմադրված Աստվածաշունչ մատյաններ։

 

ՀԵՀԵՄ-ը գործում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Կառույցի առաքելությունն է համախմբել աշխարհասփյուռ հայ եկեղեցասեր երիտասարդությանը։