Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական՝ հունիսի 8-ի բանախոսության թեման կինորավեստն էր: Սուրբ Պատարագի ավարտին երիցատան դահլիճում երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր դերասանուհի, «Արև երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի գեղավեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արևիկ Յայլոյանին:

«Մենք արվեստում, արվեստը մեր մեջ. կինոարվեստ» խորագիրը կրող բանախոսությանը երիտասարդները նախապատրաստվել էին՝ դիտելով բանախոսի առաջարկած «Թրումանի շոուն» (The Truman Show, 1998 թ.), «12 զայրացած տղամարդ» (12 Angry Me, 1956 թ. ) և «Հեկտորը և երջանկության որոնումները» (Hector and the Search for Happiness, 2014 թ.) ֆիլմերը:

Հանդիպումն ընթացավ  հարց ու պատասխաններով, իսկ ֆիլմերի հոգևոր ենթատեքստերի մասին Արևիկ Յայլոյանն ասաց. «Այս ֆիլմերը ուղիղ ձևով չեն խոսում քրիստոնեական արժեքների մասին և Աստվածաշնչին որևէ հղում չեն անում, բայց ֆիլմերն ուղիղ  ձևով կապված են քրիստոնեական կյանքի ու արժեքների հետ և այն ամենի հետ, ինչ Տերը մեզ ավանդել է ու ինչն ակնկալում է մեզանից, որ որպես ազատ մարդ իրագործենք մեր կյանքում: Այս ֆիլմերը կոչ են անում մեզ գիտակցաբար ապրելու քրիստոնեական կյանքը»:

 

Աղբյուր