Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, ՀՀ Պետականության տոնի առթիվ, Շիրակի Թեմի Երիտասարդաց Միությունը կազմակերպեց «Հրե օղակի կենտրոնում» պատմավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
Ֆիլմի հեղինակն ու բեմադրողն է Դավիթ Ստեփանյանը, ով ներկա էր հանդիպմանը և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

