Մայիսի 30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշնորհ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միության անդամներով ուխտագնացություն իրականացվեց դեպի Շիրակի թեմի մի շարք նշանավոր եկեղեցիներ և սրբավայրեր։

Միասնական աղոթք վերառաքվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարօրության, հայրենիքի խաղաղության և ազգային միասնականության համար։