Սրբոց Թարգմանչաց տոնի առթիվ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ, ԱՀԹ երիտասարդաց միությունների պատասխանատու, արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում արդեն չորրորդ անգամ թեմի երիտասարդաց միությունները միմյանց հետ մրցեցին գիտելիքի ստուգատեսում, որը կրում էր «Մեծերը» խորագիրը։
Թեժ պայքարից հետո երկրորդ անգամ անընդմեջ հաղթող ճանաչվեց Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Ստավրոս» թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու «Գանձասար» միությունը, իսկ երրորդ պատվավոր հորիզոնականը` Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» միությունը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=61556995287981