Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հյուրընկալեց թեմի երիտասարդաց միության անդամներին։
Երիտասարդները Սրբազան Հոր հետ քննարկեցին հայ եկեղեցու և հայրենիքի առաջ ծառացած խնդիրները, տարբեր կրոնական կազմակերպությունների ակտիվացումը, ինչպես նաև՝ երիտմիության հետագա անելիքներն և ծրագրերը։
Հանդիպման ավարտին երիտասարդները Սրբազան Հոր կողմից ստացան նվեր «Նարեկ» աղոթամատյան և տեսասկավառակ՝ գրքի ընթերցանությամբ։