Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց միությունների շուրջ 60 անդամների համար «Հայրենասիրություն և քրիստոնեություն» թեմայով բանախոսություն վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի և Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը։

Անդրադառնալով Աստվածսիրությանը և Հայրենասիրությանը, Հայր Սուրբը կարևորեց Աստծո և հայրենիքի հանդեպ դրսևորվող գործնական սերը, նշելով․ «Կարևոր է գործնական հայրենասիրությունը և Աստվածսիրությունը։ Մենք պետք է իմանանք թե Աստված, ի՞նչ առաքելության է կոչել մեզ և այդ առաքելությամբ շարունակենք մեր կյանքը» ։

Բանախոսության ավարտին Հայր Սուրբը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի:
Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, երիտասարդների անունից իր երախտագիտությունն հայտնեց Հայր Սուրբին` կարևորելով հետագա նման հանդիպումների շարունակականությունը և համագործակցությունը:
Հանդիպմանը ներկա էին՝ Արագածոտնի թեմի հոգևորականներ, թեմական երիտասարդաց միությունների անդամներ։

 

աղբյուր