Հունվարի 26-ին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության դահլիճում, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի իրականացրած «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» (ԵՆՀ) ծրագրի շրջանակներում,  տեղի ունեցավ «Համակարգչային խաղերը բացասաբար են անդրադառնում դեռահասների վրա» թեմայով գործնական բանավեճ, որին մասնակցում էին Առաջնորդական Փոխանորդության Ախալքալաքի ակումբի անդամները:

Բանավեճին առցանց միացել էր ԵՆՀ ծրագրի Ախալքալաքի պատասխանատու Անժելա Ամբրոյանը: